Բաղադրիչներ
100 գ վարսակի փաթիլներ
1 լ ջուր
1 բանան
1 նարինջ
2 կիվի
0,5 կիտրոն
Պատրաստման եղանակը
100 գ վարսակի փաթիլներին ավելացնել 1 լ ջուր, թողնել 12 ժամ, ապա հարել բլենդերով

Ստացված զանգվածը լավ քամել կտորի օգնությամբ


Ստցաված զանգվածից 50 մլ լցնել բլենդերի բաժակի մեջ, ավելացնել բանան, նարինջ և հարել

Կիվիի կեղևը հեռցնել, առանձին բաժակի մեջ հարել, ապա ավելացնել մյուս բաղադրիչներին

Վարսակից մնացած հեղուկից ևս 200 մլ ավելացնել ընդհանուր բաղադրիչներին

Ավելացնել 0,5 կիտրոնի հյութ և դարձյալ հարել

Կարող եք վայելել )))

Բարի ախորժակ