Բաղադրությունը
- 300 գ կաղամբ,
- 200 գ փոքր բողկ,
- 3 հատ ձու,
- 3 ճաշի գդալ պահածոյացված ոլոռ,
- կանաչի,
- թթվասեր կամ մայոնեզ,
- աղ,
- պղպեղ:
Պատրաստման եղանակը
Կաղամբը կտրատել:
Փոքր բողկերը ձողաձև կտրատել:
Ձուն խաշել և քերիչով անցկացնել:
Կանաչին մանր կտրատել:
Խառնել այս բաղադրիչները, ավելացնել ոլոռը, համեմել աղով, պղպեղով, թթվասերով և խառնել:
Բարի ախորժակ