Գարնանային ամենահամեղ, սպասված և անչափ ախորժելի ուտեստը` տապակած կարտոֆիլ

Բաղադրիչներ

1 կգ երիտասարդ, փոքր կարտոֆիլ

աղ

սև պղպեղ

չոր սամիթ

չոր ռեհան

պապրիկա

կուրկումա

2 գլուխ սոխ

2 ատամիկ սխտոր

սամիթ

ձեթ

Պատրաստման եղանակը

Կարտոֆիլը կեղևով խաշել

Սոխը կիսալուսնաձև կտրատել, տապակել, ավելացնել աղ, սև պղպեղ

Առանձին թավայի մեջ տապակել խաշած կարտոֆիլը, համեմել աղով, սև և կարմիր պղպեղներով, ավելացնել կուրկումա, չոր սամիթ և ռեհան և լավ խառնել

Ավելացնել մանրացրած սխտոր, տապակած սոխը և լավ խառնել

Զարդարեք  մանրացրած սամիթով և մատուցեք )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում