Շերտավոր խմորով նախուտեստ

Արագ և դյուրին նախուտեստ, որը կկտոտրի Ձեր քաղցը:
Բաղադրիչներ
- 250 գ շերտավոր խմոր
- 2 հատ խաշած ձու
- 60 գ պանիր
- 20 գ կանաչ սոխ
- 2 ճաշի գդալ թթվասեր
- 1 հատ ձու
- աղ
- սև պղպեղ
- քունջութ
Պատրաստման եղանակը
- Ձուն մանր կտրատել:

- Կանաչ սոխը մանրացնել, պանիրը անցկացնել քերիչով, ավելացնել կտրատված ձվին:
- Ավելացնել թթվասերը, և լավ խառնել:

- Շերտավոր խմորը գրտնակով բացել, բաժանել հավասար մասերի:

- Միջուկը լցնել խմորի միջնամասում, եզրերին քսել ձվի դեղնուցը, վրան ցանել քունջութ:

- Թխել 200°C ջեռոցում՝ մինչև կարմրելը:

Բարի ախորժակ:
