Բաղադրությունը
- գազար,
- ձիթապտղի ձեթ,
- ծովի աղ,
- համեմունքներ՝ ըստ ցանկության (օրինակ` քրքում, աղացած դարչին, սխտորի փոշի կամ ռեհան, օրեգանո, ուրց և այլն)
Պատրաստման եղանակը
Գազարը մաքրել և երկարությամբ կտրել (կարտոֆիլ ֆրիի պես), լցնել ամանի մեջ, վրան ձեթ, աղ և համեմունքներ շաղ տալ:
Այսպես մարինացնել 40-60 րոպե:
Ջեռոցը տաքացնել մինչև 200 ջերմաստիճան, թավայի վրա յուղաթուղթ փռել, գազարները շարել վրան և եփել 40-45 րոպե:
Վերջում կարելի է վրան կանաչի շաղ տալ և մատուցել սոուսով:
Բարի ախորժակ