Բրոկկոլի պատրաստման այսպիսի տարբերակն ամենահամեղն է: Բրոկկոլին` սոուսով

Բաղադրիչներ

0,5 կգ բրոկկոլի

աղ

օրեգանո

ձիթայուղ

60 գ կարագ

50 գ ալյուր

250 մլ կաթ

100 գ պանիր

Պատրաստման եղանակը

Բրոկկոլին ավելացնել աղ, օրեգանո, ձիթայուղ, լավ խառնել, լցնել կաղապարի մեջ

Կարագը դնել կրակին, թողնել հալչի, ապա ավելացնել ալյուր, անըդնհատ խառնել, մաս-մաս ավելացնել կաթ, խառնել այնքան, մինչև ստացվի միասեռ զանգված և վերցնել կրակից

Ստացված սոուսը ավելացնել բրոկկոլիին, ծածկել փայլաթիթեղով և դնել 190°С տաքացրած ջեռոցում 20րոպե

Ավելացնել քերած պանիր և ևս 5 րոպե թողնել 220°С  ջեռոցում

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում