Բրոկկոլիով աղցան
15 րոպե
Բաղադրիչներ
- 400 գ բրոկկոլի
- 10 հատ չերրի լոլիկ
- 1 հատ վարունգ
- 0.5 հատ սոխ
- զեյթուն
- 2-3 ճաշի գդալ լիմոնի հյութ
- 0.5 թեյի գդալ քացախ (ըստ ցանկության)
- 3 ճաշի գդալ ձեթ
- 40-50 գ ֆետա պանիր
- աղ
Պատրաստման եղանակը
1 Բրոկկոլին լվանալ, մասերի բաժանել և 1-2 րոպե եփել եռացող ջրում՝ նախապես ջրի մեջ մի փոքր աղ լցնելով:
2 Սոխը, վարունգը, պանիրը և լոլիկը կտրատել:
3 Միավորել այս բաղադրիչները, և զեյթուն ավելացնել:
4 Լիմոնի հյութի մեջ լցնել աղ, ցանկության դեպքում քացախ, ձեթ և խառնել:
5 Այս զանգվածը լցնել աղցանի վրա և խառնել: