Բաղադրությունը
- 2 հատ հավի կրծքամիս (մոտ 450 գ),
- 200-250 գ բրոկկոլի,
- 350 գ շամպինիոն,
- 1 հատ սոխ,
- 220 գ մարինացված վարունգ,
- 80-100 մլ մայոնեզ,
- աղ,
- պղպեղ,
- ձեթ:
Պատրաստման եղանակը
Հավի կրծքամիսը խաշել և կտրատել:
Սոխը և սունկը կտրատել, հետո միասին տապակել (մոտ 15-20 րոպե):
Բրոկկոլին խաշել, հենց ջուրը սկսի եռալ կրակն անջատել: Դա մոտ 3 րոպե կտևի: Բրոկկոլին մի փոքր կտրատել:
Մարինացված վարունգը ևս կտրատել:
Բոլոր այս բաղադրիչները միավորել, համեմել աղով և պղպեղով, մայոնեզ ավելացնել ու խառնել:
Բարի ախորժակ