Բրնձով ջեռեփուկ

Բաղադրիչներ
- 2 բաժակ բրինձ
- 300 գ հավի կրծքամիս
- 1 հատ սոխ
- 1 հատ գազար
- աղ
- համեմունքներ
- 1 ճաշի գդալ տոմատի մածուկ
- 100-150 մլ ջուր
- 150 գ պանիր
Պատրաստման եղանակը
- Բրինձը նախապես խաշել (1 բաժակ բրձնի համար՝ 1.5 բաժակ ջուր):

- Սոխը կտրատել և տապակել:
- Գազարը քերիչով անցկացնել և տապակել սոխի հետ:
- Երբ սոխն ու գազարը միասին մի փոքր կտապակվեն, ավելացնել կտրատված հավի միսը՝ համեմելով աղով, սխտորի փոշով և հավի մսի համար նախատեսված համեմունքներով:
- Գազարը, սոխը և հավի միսը միասին տապակելուց մի փոքր անց զանգվածի վրա ավելացնել տոմատի մածուկ և մի փոքր ջուր ու եփել ևս 3-4 րոպե:

- Պանիրը քերիչով անցակցնել:
- Ջեռոցի ձևամանի հատակին ձեթ քսել:

- Ձևամանի մեջ լցնել բրինձը, վրան հավի մսով զանգվածը և վերջում պանիրը:

- Եփել 15 րոպե 200 ջերմաստիճանում:

