Բաղադրությունը
- 3 հատ միջին մեծության ձու,
- 100 գ կարագ,
- 100 գ շաքարավազ,
- +/- 310 գ ալյուր,
- 1.5 թեյի գդալ փխրեցուցիչ,
- վանիլին,
- 1 պտղունց աղ,
- 2 հատ խնձոր,
- 30 գ չորացրած բալ, չամիչ, ընկույզ (որևէ մեկն՝ ըստ ցանկության):
Պատրաստման եղանակը
Ջեռոցը նախապես տաքացնել (180 աստիճան):
Ձուն ջարդել, ավելացնել 1 պտղունց աղ և 1 րոպե հարել:
Աստիճանաբար ավելացնել շաքարավազը՝ զուգահեռաբար հարելով:
Պետք է ստացվի փրփրուն և սպիտակ զանգված: Այնուհետև ավելացնել վանիլինը և շատ փափուկ հալեցրած կարագը ու հարել (կարագը նախապես կարելի է մի փոքր հալեցնել):
Ալյուրի մեջ փխրեցուցիչ լցնել, մաղով անցկացնել և մաս-մաս ավելացնել ձվով զանգվածի մեջ՝ զուգահեռաբար խառնելով:
Ստացվում է փափուկ և կպչուն խմոր:
Միջուկը պատրաստելու համար խնձորը խորանարդիկներով կտրատել: Խնձորը և չորացրած բալը ավելացնել խմորի մեջ ու խառնել:
Ջեռոցի ձևամանը ծածկել յուղաթղթով, և խմորից կտորները գդալի օգնությամբ դնել մեջը:
Թխել մոտ 20 րոպե 180 ջերմաստիճանում:
Մատուցելիս վրա շաքարի փոշի շաղ տալ:
Բարի ախորժակ