Դափնու տերևն իր մեջ պարունակում է հակաօքսիդանտներ, որոնք պայքարում են մաշկի ծերացման դեմ և ձգում են թուլացած մաշկը:
Ընդամենն անհրաժեշտ է կաթսայի մեջ 4 հատ դափնու տերև դնել, ավելացնել 1 բաժակ ջուր և դնել թույլ կրակի վրա 5 րոպե:
Եռալուց հետո քամել, ջրին ավելացնել 1 թ/գ ձիթայուղ, լավ խառնել և լցնել սփրեյի համար նախատեսված տարայի մեջ:
Պահպանեք այն սառնարանում և օգտագործեք երեկոյան՝ քնելուց առաջ: Քսեք այն մաքուր դեմքին, թողեք 15-20 րոպե և լվացեք :
Օգտագործեք այն ամեն օր և արդյունքը կնկատվի ընդամենը 1շաբաթից:
Լինե՛նք գեղեցիկ և տեղեկացված )))