Բոլորն անհամբերությամբ կսպասեն համտեսելու այս համեղ և գեղեցիկ նախուտեստը` տապակած դդմիկով

Բաղադրիչներ

1-2 դդմիկ

աղ

100 գ պանիր

3 ճ/գ թթվասեր

2 ճ/գ ալյուր

2 ձու

2 լոլիկ

մաղադանոս

1-2 ատամիկ սխտոր

Պատրաստման եղանակը

Դդմիկը երկարությամբ կտրատել, համեմել աղով և 10 րոպե թողնել

Յուրաքանչյուր դդմիկը թաթախել նախ ալյուրի, ապա ձվի մեջ և 2 կողմից տապակել

Պանիրն անցկացնել քերիչով, ավելացնել թթվասեր, մանրացրած մաղադանոս, սխտոր, լավ խառնել

Ստացված խճողակից 1-ական թ/գ դնել յուրաքանչյուր դդմիկի մեջ, ավելացնել 1 կտոր լոլիկ և ռուլետի պես փաթաթել

Վայելեք )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում