Բաղադրիչներ
2 դեղձ
3 ճ/գ շաքարավազ
3 ճ/գ եգիպտացորենի օսլա
500 մլ կաթ
Զարդարելու համար`
1 դեղձ
1 թ/գ կարագ
1 թ/գ շաքարավազ
Պատրաստման եղանակը
Դեղձը, շաքարավազը, եգիպտացորենի օսլան, կաթը բլենդերով հարել

Դնել միջին ջերմության կրակին և անընդհատ խառնելով եփել այնքան, որ մի քիչ թանձրանա

Լցնել տարաների մեջ և 2 ժամ թողնել սառնարանում

Կարագը և շաքարավազը դնել կրակին, ավելացնել մանր կտրատած 1 դեղձ և տապակել 4-5 րոպե

Լցնել աղանդերի վրա, զարդարել քնջութով կամ մակով և մատուցել )))

Բարի ախորժակ