Բոլորն անհամբերությամբ կսպասեն այս աղանդերին: Ելակով և սերուցքով աղնդեր

Բաղադրիչներ

150 գ թխվածքաբլիթ

100 գ գետնանուշ

200 գ սերուցք

1 ճ/գ շաքարավազ

8 գ վանիլային շաքարավազ

150 գ սերուցքային պանիր

200 գ ելակ

Պատրաստման եղանակը

Թխվածքաբլիթները և գետնանուշը լավ մանրացնել, խառնել իրար

Սերուցքին ավելացնել շաքարավազ, վանիլային շաքարավազ և լավ հարել: Ավելացնել սերուցքային պանիր և դարձյալ հարել

Մատուցվող տարաների մեջ 2-ական թ/գ մանրացրած թխվածքաբլիթ լցնել, ավելացնել սերուքային զանգվածը

Ավելացնել մանր կտրատած ելակ և դարձյալ սերուցքային կրեմ

Զարդարեք ելակով, 30 րոպե թողեք սոռնարանում և մատուցեք )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում