Տապակված «երիտասարդ» կարտոֆիլ

30 րոպե
Բաղադրիչներ
- կարտոֆիլ
- կարագ
- սամիթ
- սխտոր
- ձեթ
- աղ
Պատրաստման եղանակը
1 Կարտոֆիլի կեղևը մաքրել, և կարտոֆիլը 10-15 րոպե խաշել:

2 Կարտոֆիլի ջրի մեջ աղ լցնել:
3 Երբ գրեթե պատրաստ կլինի, ջուրը դատարկել:
4 Թավայի մեջ մի փոքր ձեթ լցնել, իսկ հետո կարագ ավելացնել:
5 Կարտոֆիլը լցնել թավայի մեջ և տապակել:

6 Երբ կարտոֆիլը գրեթե պատրաստ կլինի, կտրատված սխտոր ավելացնել և տապակել:

7 Մատուցելիս կարտոֆիլի վրա կտրատված սամիթ շաղ տալ: Ցանկության դեպքում համեմել աղով:
