Բոլորը շնորհակալություն կհայտնեն ձեզ այսպիսի համեղ ընթրիք պատրաստելու համար: Նրբերշիկով և բրնձով ջեռեփուկ

Բաղադրիչներ

8 հատ նրբերշիկ

1 ճ/գ կարագ

ձիթայուղ

200 գ խաշած բրինձ

200 գ տոմատի սոուս

120 մլ ջուր

170 գ մարինացված եգիպտացորեն և ոլոռ

1 լոլիկ

½ գլուխ սոխ

2 ատամիկ սխտոր

համեմ

սև և կարմիր պղպեղներ

օրեգանո

պանիր

Պատրաստման եղանակը

Թավայի մեջ կարագ և ձիթայուղ լցնել, ավելացնել մանրացրած սոխ, սխտոր, թողնել 2 րոպե, ապա ավելացնել խորանարդաձև կտրատած լոլիկը և թողնել ևս 2 րոպե

Ավելացնել տոմատի սոուս, ջուր, սև և կարմիր պղպեղներ, օրեգանո, լավ խառնել, թողնել 3 րոպե, այնուհետև ավելացնել նրբերշիկները, մի պտղունց աղ և թողնել 5 րոպե

Համեմը, եգիպտացորենն ու ոլոռը 2 րոպե տապակել 1ճ/գ կարագով, ավելացնել խաշած բրինձը, թողնել ևս 2 րոպե

Լցնել հրակայուն տարայի մեջ, ավելացնել նրբերշիկները

Ավելացնել քերած պանիր, օրեգանո և դնել 200°С տաքացրած ջեռոցում 10-15 րոպե

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում