Բաղադրիչներ
400 գ կաղամբ
3-4 հատ կարտոֆիլ
2 գլուխ կարմիր սոխ
3-4 հատ մարինացված վարունգ
1,5 ճ/գ 6% խնձորի քացախ կարտոֆիլը խաշելու համար
2 ճ/գ 6% խնձորի քացախ` կաղամբի համար
1 թ/գ շաքարավազ`կաղամբի համար
0,5 թ/գ շաքարավազ`սոխի համար
աղ
1,5 ճ/գ մայոնեզ
1 ճ/գ հատիկավոր մանանեխ
սև պղպեղ
Պատրաստման եղանակը
Կարտոֆիլը խորանարդաձև կտրատել, խաշել եռման ջրում: Ջրի մեջ 1 թ/գ աղ և քացախ լցնել

Կաղամբը կտրատել, ավելացնել մի պտղունց աղ և մի փոքր ճզմել, որպեսզի փափկի։ Ավելացնել շաքարավազ, քացախ, լավ խառնել և թողնել 15 րոպե

Սոխը կիսալուսնաձև կտրատել և տապակել` ավելացնելով շաքարավազ

Վարունգը շրջանաձև կտրատել (եթե մեծ են` խորանարդաձև)

Բոլոր բաղադրիչները խառնել իրար, ավելացնել մայոնեզ, հատիկավոր մանանեխ, համեմել աղով, սև պղպեղով և լավ խառնել

Շտապեք համտեսել )))

Բարի ախորժակ