Բյուջետային, միևնույն ժամանակ շատ նրբահամ և արագ պատրաստվող`մուրաբայով թխվածք

Բաղադրիչներ

1 բիսկվիթի համար`

3 ձու

0,5 ճ/գ շաքարավազ

աղ

3 ճ/գ ալյուր

5 գ փխրեցուցիչ

350 գ ցանկացած մուրաբա

Կաղապարի չափը` 30*30 սմ

Պատրաստման եղանակը

3 ձվին ավելացնել մի պտղունց աղ, շաքարավազ, լավ հարել

Ավելացնել ալյուր, փխրեցոցիչ, լավ խառնել

Կաղապարի մեջ յուղաթուղթ փռել, լցնել ստացված խմորը, հավասարապես տարածել և դնել 180°С տաքացրած ջեռոցում 10-15 րոպե

Նույն չափաբաժնով ևս 1 բիսկվիթ պատրաստել կամ խմորը միանգամից 2 չափաբաժնով պատրաստել և բաժանել 2 հավասար մասի

Բիսկվիթների կողային հատվածները կտրել, փշրել: 1-ի վրա մուրաբա քսել, դնել 2-րդ բիսկվիթը, մուրաբա քսել, ավելացնել բիսկվիթի փշրանքները և վայելել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում