Բյուջետային, միևնույն ժամանակ շատ համեղ, հագեցնող աղցան, որը հարմար է մատուցել հատկապես տապակած մսեղենի հետ: Կարտոֆիլով աղցան

Բաղադրիչներ

1 կգ խաշած կարտոֆիլ

1 գլուխ սոխ

6 ճ/գ ձեթ

4-5 ճ/գ քացախ

1 թ/գ մանանեխ

0,5 թ/գ աղ

սև պղպեղ

0,5 թ/գ շաքարավազ

200 մլ բանջարեղենային արգանակ

մաղադանոս

1 վարունգ

3 կարմիր բողկ

Պատրաստման եղանակը

Կարտոֆիլը շրջանաձև կտրատել, ավելացնել շրջանաձև կտրատած վարունգ, կարմիր բողկ

Առանձին տարայի մեջ ձեթ լցնել, ավելացնել քացախ, աղ, սև պղպեղ, շաքարավազ, մանանեխ, բանջարեղենային արգանակ և լավ խառնել

Ավելացնել մանրացրած սոխ, մաղադանոս, խառնել և 30 րոպե թողնել

Լցնել բանջարեղենի վրա, լավ խառնել, թողնել 20 րոպե, ապա մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում