Բյուջետային, միշտ սիրելի, համեղ կոտլետներ` հավի կրծքամսով, որը հարմար է մատուցել ցանկացած խավարտի հետ

Բաղադրիչներ

1 հավի կրծքամսի

150 գ պանիր

150 մլ կաթ

1 ձու

աղ, սև պղպեղ, ուրց

Պատրաստման եղանակը

Հավի կրծքամիսը բարակ խորանարդաներով կտրատել, ավելացնել կաթ, ձու, սև պղպեղ, աղ, ուրց, քերած պանիր և լավ խառնել

Ավելացնել 80-100 գ ալյուր, լավ խառնել և կոտլետի պես, 2 կողմից տապակել

Կարող եք մատուցել թթվասերային սոուսով )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում