Բյուջետային, համեղ և տարբերվող աղցաններից մեկը, որը չսիրել` անհնար է: Հավի լյարդով տորթ աղցան

Բաղադրիչներ

700 գ հավի աղացած լյարդ

120 մլ կաթ

2 ձու

100 գ ալյուր

0,5 թ/գ փխրեցուցիչ

2 ճ/գ ձեթ

3 գլուխ սոխ

3 գազար

2-3 ատամիկ սխտոր

մայոնեզ

աղ, սև պղպեղ

Պատրաստման եղանակը

Մսին ավելացնել 2 ձու, կաթ, աղ, սև պղպեղ և լավ խառնել: Ավելացնել ալյոր, փխրեցուցիչ, լավ խառնել, ավելացնել ձեթ, խառնել և նրբաբլիթների պես, սակայն մի փոքր հաստ՝ տապակել (ստացվում է 5-6 լիստ)

Սոխը խորանարդաձև կտրատել, 3-4 րոպե տապակել, ապա ավելացնել քերած գազար, աղ, սև պղպեղ և թողնել մինչև գազարը փափկի

Մատուցվող ափսեի մեջ մայոնեզ քսել, դնել 1 մսային նրբաբլիթ: Մայոնեզին ավելացնել ճզմած սխտոր և քսել նրբաբլիթի վրա: Ավելացնել տապակած գազար, դնել ևս 1 շերտ և այսպես շարունակ

Վերջին շերտի վրա մայոնեզ քսել, զարդարել ըստ ճաշակի և մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում