Բյուջետային, արագ և համեղ աղցան, որը դուր կգա ընտանիքի բոլոր անդամներին: Տավարի մսով և բանջարեղենով աղցան

Բաղադրիչներ

250 գ տավարի խաշած միս

2 թարմ վարունգ

2 լոլիկ

1 գլուխ սոխ

3 ատամիկ սոխ

համեմ, սամիթ, մաղադանոս

1 ճ/գ քնջութ

1 ճ.գ շաքարավազ

1 թ/գ աղ

2 ճ/գ սոյայի սոուս

1 ճ/գ կարմիր քաղցր պղպեղ

Պատրաստման եղանակը

Սոխը խորանարդաձև կտրատել, 1 րոպե տապակել, ավելացնել սոյայի սոուս, աղ, շաքարավազ, կարմիր քաղցր պղպեղ, քնջութ, խառնել, թողնել մի քանի վայրկյան

Ավելացնել միջին մեծությամբ կտրատած տավարի խաշած միս, թողնել 3-4 րոպե և վերցնել կրակից

Վարունգը կիսալուսնաձև կտրատել: Լոլիկի միջուկը հանել, մնացած մասը երկարությամբ կտրատել և ավելացնել վարունգին

Ավելացնել մանրացրած կանաչեղեն, ճզմած սխտոր, տապակած միսը և լավ խառնել

Թողնել 30 րոպե, ապա մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում