Բաղադրությունը
- 2 բաժակ տաք ջուր,
- 1 բաժակ բլղուր,
- 2 հատ քաղր բիբար,
- 2 հատ լոլիկ,
- 1 հատ սոխ,
- 1 հատ գազար,
- 50 գ սառեցված կամ պահածոյացված ոլոռ,
- 3 ատամիկ սխտոր,
- 1 կապ մաղադանոս,
- աղ,
- պղպեղ:
Պատրաստման եղանակը
Կտրատել սոխը և բիբարը (կարմիր և դեղին) խորանարդներով կտրատել:
Գազարը քերիչով անցկացնել:
Լոլիկը շրջաններով կտրել:
Մաղադանոսը մանր-մանր կտրատել:
Բլղուրը 2-3 անգամ սառը ջրով լվանալ:
Թավայի մեջ ձեթ լցնել և բլղուրը տապակել՝ 4-5 րոպե:
Առանձին սոխարած պատրաստել և ավելացնել բլղուրի վրա ու խառնել:
Այնուհետև ավելացնել գազարը, բիբարը, ոլոռը, համեմել աղով և պղպեղով ու լավ խառնել:
Զանգվածի վրա շարել լոլիկները և կտրատված սխտորը, ու վրան տաք ջուր լցնել:
Կափարիչը փակել և մոտ 20 րոպե եփել: Մատուցելուց առաջ վրան մաղադանոս շաղ տալ:
Բարի ախորժակ