Բաղադրությունը
- +/- 110 գր ալյուր,
- 100 գր կոկոսի փաթիլ,
- 80 գ կարագ,
- 80 գ շաքարավազ,
- 2 հատ միջին մեծության ձու,
- 1 թեյի գդալ փխրեցուցիչ,
- վանիլին,
- աղ:
Պատրաստման եղանակը
Խմորի համար նախատեսված բոլոր բաղադրիչները պետք է լինեն սենյակային ջերմաստիճանի:
Փափուկ կարագը և շաքարավազը 2-3 րոպե հարել, ավելացնել աղ, 1 հատ ձու և կրկին հարել, իսկ հետո ավելացնել 2-րդ ձուն ու հարել:
Զանգվածին ավելացնել կոկոսի փաթիլները և խառնել:
Ալյուրը, վանիլինը և փխրեցուցիցը խառնել, մաղով անցկացնել, լցնել զանգվածի վրա ու խառնել:
Ստացվում է ձեռքերին կպչող խմոր: Խմորը ծածկել սննդային տոպրակով և 30-40 րոպե թողնել սառնարանում:
Սառնարանում մնալուց հետո խմորն ավելի է պնդանում: Խմորից գնդիկներ պատրաստել և դնել յուղաթղթով ծածկված ջեռոցի ամանի մեջ:
Թխել 170 ջերմաստիճանում 10-15 րոպե:
Բարի ախորժակ