Բլիթներ, որոնք լիարժեք կդարձնեն Ձեր թեյի սեղանը

Թթվասերով բլիթներ
40 րոպե

Բաղադրիչներ

  • 320 գր ալյուր
  • 100 գր կարագ
  • 2 հատ ձու
  • կիտրոնի կեղևի քերուկ
  • 100 գր թթվասեր
  • 2 ճաշի գդալ շաքարավազ
  • 1 թեյի գդալ փխրեցուցիչ
  • վանիլին
  • 1 պտղունց աղ

Լրացուցիչ

  • շաքարի փոշի

Պատրաստման եղանակը

1 Ալյուրը մաղել, ավելացնել փխրեցուցիչ, շաքարավազ, աղ, մի փոքր կիտրոնի կեղևի քերուկ և վանիլին: Սառը կարագը քերիչով անցկացնել:
2 Տրորել կարագը չոր բաղադրիչների հետ, ավելացնել 1 հատ ձու և թթվասեր: Սկզբում գդալով, իսկ հետո ձեռքերով հունցել խմորը:
3 Գրտնակել խմորը միջին հաստությամբ: Մնացած ձուն հարել և քսել խմորի վրա՝ խոհարարական վրձնի օգնությամբ:
4 Վրան շաղ տալ շաքարավազը, և ձևամանով կամ խոհարարական դանակով  բլիթներ կտրատել: Պատրաստված բլիթները տեղափոխել յուղաթերթով ծածկված սկուտեղի վրա:
5 Նախապես տաքացնել ջեռոցը մինչև 180C ջերմաստիճանը, և եփել բլիթները 20–25 րոպե:
6 Մատուցելիս կարելի է բլիթների վրա շաքարի փոշի շաղ տալ:
Կիսվել Facebook-ում