Բերանում հալչող տորթ «Սնիկերս»

Բաղադրությունը

Խմոր և բեզե

  • 3 հատ ձու,
  • 150 գ շաքարավազ,
  • 150 գ մարգարին կամ կարագ,
  • 1 թեյի գդալ սոդա,
  • 1 թեյի գդալ լիմոնի հյութ կամ քացախ,
  • 270 գ ալյուր,
  • 140 գ շաքարի փոշի,
  • 100 գ գետնանուշ:

Կրեմ

  • 350 գ խտացրած կաթ,
  • 200 գ կարագ:

Լրացուցիչ

  • 30 գ շոկոլադ:

Պատրաստման եղանակը

Ձվի սպիտակուցը և դեղնուցը միմյանցից տարանջատել:

Սպիտակուցը դնել սառնարանում:

Դեղնուցը և շաքարավազը 3-4 րոպե հարել, մաս-մաս ավելացնել փափուկ կարագը կամ մարգարինը և շարունակել միասին հարել:

Սոդան հանգցնել լիմոնի հյութով կամ քացախով, ավելացնել զանգվածի մեջ և հարել:

Ալյուրը մաղել, մաս-մաս ավելացնել ու հարել:

Ստացվում է փխրուն խմոր:

Խմորը սննդային տոպրակով ծածկել և 30 րոպե դնել սառնարանում:

Բեզեն պատրաստելու համար հարել ձվի սպիտակուցը, ավելացնել շաքարի փոշին և շարունակել հարել: Ստացվում է կայուն և փրփրուն զանգված:

Ջեռոցի ամանի մեջ յուղաթուղթ փռել, և խմորը ձեռքերի օգնությամբ կամ գրտնակելով հավասարաչափ տարածել:

Խմորի վրա լցնել բեզեն և տարածել: Գդալի օգնությամբ բեզեյի վրա ուռուցիկ մասեր ստեղծել:

Թխել 40-50 րոպե 160 ջերմաստիճանում:

Հենց շերտը թխվի, այն բաժանել 4 հավասար մասի, և հավասարեցնել կողքերը:

Գետնանուշը տապակել և մանրեցնել: Գետնանուշը և թխվածքի կողքերից կտրված կտորները միմյանց խառնել:

Կրեմը պատրաստելու համար հարել փափուկ կարագը, մաս-մաս ավելացնել խտացրած կաթը՝ զուգահեռաբար անընդհատ հարելով:

Ամանի մեջ կրեմ քսել, վրան դնել 1-ին շերտը և վրան գետնանուշով զանգվածից շաղ տալ:

2-րդ շերտը դնելիս շերտի ներքևի կողմին ևս կրեմ քսել, դնել 1-ին շերտի վրա, և վրան կրկին կրեմ քսել, ապա շաղ տալ գետնանուշը:

Այսպես դասավորել բոլոր շերտերը: Միայն վերջին շերտի վրա կրեմը մի փոքր քիչ քսել, որպեսզի բեզեն երևա:

Տորթը ձևավորել հալեցրած շոկոլադով:

Տորթը ողջ գիշեր թողնել սառնարանում, որ կրեմը ներծծվի:

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում