Խմորի պատրաստման համար հարկավոր է
- 5 հատ ձու,
- 1 բաժակ շաքարավազ,
- 0,5 թեյի գդալ սոդա,
- 2 ճաշի գդալ կակաո,
- 2 ճաշի գդալ օսլա,
- 160 գրամ ալյուր,
- 0,5 բաժակ կոնյակաջուր:
5 ձվի սպիտակուցը հարել շաքարավազի հետ, մինչև բեզե կստացվի: Այնուհետև ավելացնել 3 դեղնուցները, խառնել, խառնելուց հետո ավելացնել նախապես միմյանց խառնված օսլան, կակաոն, ալյուրը և մի պտղունց սոդան: Խմորը լցնել ձևամանի մեջ և թխել:
Պատրաստի խմորը պետք է թրջել կես բաժակ կոնյակաջրով:
Կրեմի պատրաստման համար հարկավոր է
- 1 ձու,
- 1,5 բաժակ շաքարավազ,
- 4 ճաշի գդալ եգիպտացորենի օսլա,
- 2 բաժակ կաթ,
- 250 գ կարագ,
- վանիլին:
1 ձուն, 2 ձվի դեղնուցը, որը մնացել էր խմորի պատրաստման ժամանակ հարել շաքարավազի հետ, ավելացնել 4 ճաշի գդալ եգիպտացորենի օսլա, կաթ և եփել: Եփել այնքան, մինչև զանգվածը կպնդանա: Հետո սպասել, որ մի փոքր հովանա:
Վերջում առանձին հարել կարագը, մեր արդեն պատրաստված եփովի կրեմը և վանիլինը:
Կրեմը հաստ շերտով քսել պատրաստի խմորին և դնել սառնարանը:
Գլազուրի պատրաստման համար հարկավոր է
- 5 ճաշի գդալ շաքարավազ,
- 3 ճաշի գդալ կակաո,
- 10 ճաշի գդալ ջուր կամ կաթ,
- 100 գրամ կարագ,
- 1 ճաշի գդալ ձեթ,
- 2 ճաշի գդալ կոնյակ:
Շաքարավազը, կակաոն և կաթը լավ եփել կրակի վրա, պատրաստ լինելուց հետո ավելացնել կարագը, ձեթը և կոնյակը: Հետո լավ խառնել թողնել մի փոքր հովանա: Հովանալուց հետո լցնել տորթի վրա:
Բարի ախորժակ