Պիցցա

Պիցցայի խմորը պատրաստվում է արագ, նախատեսված է երկու պիցցայի համար: Խմորը կարող եք պատրաստել նախապես և պահել սառնարանում հինգից յոթ օր: Այն նաև կարող եք օգտագործել «հոթ դոգ» պատրաստելու համար:
Բաղադրիչներ
Խմոր
- 400 գր ալյուր
- 150 մլ կաթ
- 1/4 թեյի գդալ աղ
- 1 հատ ձու
- 3 ճաշի գդալ բուսական յուղ
- 0.5 թեյի գդալ սոդա
- 1 թեյի գդալ քացախ (9%)
Լցոն (ըստ ցանկության)
- խոզապուխտ
- երշիկ
- բուլղարական պղպեղ
- ձիթապտուղ
- պանիր
- մաղադանոս
- սամիթ
- մայոնեզ
- տոմատի մածուկ կամ կետչուպ
- 1 թեյի գդալ սոյայի սոուս
Պատրաստման եղանակը
- Ձուն հարել, ավելացնել կաթ, բուսական յուղ, աղ և խառնել: Ավելացնել սոդա և քացախ:

- Աստիճանաբար ավելացնել ալյուրը, հունցել խմորը, փակել սննդային տոպրակով և թողնել մոտ 10 րոպե:

- Կտրատել երշիկը, խոզապուխտը, բուլղարական պղպեղը և ձիթապտուղները: Պանիրը անցկացնել քերիչով, մաղադանոսը և սամիթը մանրեցնել:

- Սոուսի համար մայոնեզը խառնել տոմատի մածուկի հետ, ավելացնել սոյայի սոուս:
- Խմորը կիսել և գրդնակել: Ձևամանի մեջ բուսական յուղ քսել, վրան ալյուր շաղ տալ, և խմորը տեղափոխել ձևամանի մեջ:

- Վրան քսել սոուսը, լցնել կտրատված բաղադրիչները, այնուհետև պանիրը:

- Եփել ջեռոցում մոտ 10 րոպե 200°C ջերմաստիճանում:

Բարի ախորժակ
