Բաղադրիչներ
1 կգ կարտոֆիլ
2 հավի կրծքամիս
2 ատամիկ սխտոր
1 գլուխ սոխ
1 ձու
300 մլ սերուցք
աղ
սև և կարմիր պղպեղներ
օրեգանո
չորացրած մաղադանոս
մոցարելլա պանիր
Պատրաստման եղանակը
Կարտոֆիլը միջին մեծությամբ կտրատել, ավելացնել ձեթ, սխտոր, լցնել կաթսայի մեջ, ծածկել կափարիչն ու թողնել միջին ջերմության կրակին 20 րոպե
Ավելացնել աղ, սև պղպեղ, օրեգանո և վերցնել կրակից
Լցնել կաղապարի մեջ, հավասարապես տարածել
Հավի կրծքամիսը խորանարդաձև կտրատել, տապակել, ավելացնել աղ, սև և կարմիր պղպեղներ, օրեգանո և ավելացնել կարտոֆիլին
Առանձին տարայի մեջ ձու կոտրել, ավելացնել սերուցք, աղ, սև պղպեղ, չորացրած մաղադանոս և լավ խառնել
Լցնել ընդհանուր ուտեստի վրա
Ավելացնել մոցարելլա պանիր և դնել 200°С տաքացրած ջեռոցում 15 րոպե
Կարող եք մատուցել )))
Բարի ախորժակ