Բաղադրիչներ
150 գ թարմ քերած կոկոս (կամ 700-800 գ փաթիլներ)
790 գ խտացրած կաթ
25 գ (1 ճ/գ) կարագ
200 գ սերուցք
270 գ շոկոլադե թխվածքաբլիթ
Կաղապարի չափը- 30*20*6 սմ
Պատրաստման եղանակը
Կոկոսին ավելացնել խտացրած կաթ

Ավելացնել կարագ, սերուցք, դնել կրակին և խառնելով եփել այնքան, մինչև թանձրանա

Վերցնել կրակից, ավելացնել կտրատած շոկոլադե թխվածքաբլիթ, լավ խառնել

Սննդային պոլիէթիլեն փռել կաղապարի մեջ, ստացված զանգվածը լցնել, հավասարապես տարածել, ծածկել և 2 ժամ թողնել սառնարանում

Կտրատել, թաթախել կոկոսի փաթիլների մեջ և մատուցել )))

Բարի ախորժակ