Բավական է 1 անգամ մատուցեք, և ձեր ընտանիքն անընդհատ կպահանջի պատրաստել այն։ Լյարդով ռուլետ

Բաղադրիչներ

500 գ լյարդ

300 մլ կաթ

2 ձու

աղ

սև և կարմիր պղպեղներ

2-3 ճ/գ ալյուր

1 ճ/գ ձեթ

1 գլուխ սոխ

2 գաար

3 ճ/գ մայոնեզ

1 ատամիկ սխտոր

6 կտոր հալեցրած պանիր

Պատրաստման եղանակը

Լյարդին ավելացնել կաթ, թողնել 30 րոպե

Ավելացնել ձու, ձեթ, աղ, սև և կարմիր պղպեղներ և հարել բլենդերով

Ավելացնել ալյուր, դարձյալ հարել բլենդերով։ Ջեռոցի տապակի մեջ յուղաթուղթ փռել, լցնել ստացված զանգվածը, դնել 180°С տաքացրած ջեռոցում 20 րոպե

Մայոնեզին ավելացնել ճզմած սխտոր, քսել ստացված շերտին

Սոխը մանր կտրատել, 2 րոպե տապակել, ավելացնել քերած գազար, տապակել մի քանի րոպե և ավելացնել մսային շերտին

Ավելացնել հալած պանիր, ռուլետի պես փաթաթել, 2 ժամ թողնել սառնարանում

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում