Բաղադրիչներ
Խմորի համար`
1 ձու
60 գ շաքարավազ
120 գ կարագ
340 գ ալյուր
1 թ/գ փխրեցուցիչ
50 գ թթվասեր
աղ
վանիլին
Միջուկի համար`
450 գ կաթնաշոռ
1 ձու
80 գ շաքարավազ
1 ճ/գ սպիտակաձավար
1 թ/գ վանիլային շաքարավազ
Կաղապարի չափը` 33*22
Պատրաստման եղանակը
1 ձվին ավելացնել շաքարավազ, թթվասեր և լավ խառնել

Առանձին տարայի մեջ իրար խառնել ալյուրը, փխրեցուցիչը, աղը, վանիլինը, ավելացնել կարագ և տրորելով լավ խառնել

Ավելացնել թթվասերային զանգվածը, լավ խառնել, խմոր հունցել, բաժանել 2 մասի, դնել սննդային պոլիէթիլենի մեջ և 40 րոպե թողնել սառցարանում

Միջուկի պատրաստման համար անհրաժեշտ է 1 ձվին ավելացնել շաքարավազ, վանիլային շաքարավազ, մի պտղունց աղ, լավ խառնել, ավելացնել սպիտակաձավար, խառնել, ավելացնել կաթնաշոռ, խառնել (կարելի է ավելացնել նաև չամիչ)

Խմորի մի մասն անցկացնել քերիչով, լցնել կաղապարի մեջ (նախապես յուղաթուղթ փռել)

1-ական ճ/գ՝ ըստ շարքերի շարել

Խմորի 2-րդ մասն անցկացնել քերիչով և ավելացնել մյուս բաղադրիչներին: Գդալի օգնությամբ առանձնացնել մասերը և դնել 180°С տաքացրած ջեռոցում 30-40 րոպե

Շաքարի փոշի ցանեք և մատուցեք )))

Բարի ախորժակ