Բաղադրիչներ
4 կտոր հաց
3 ցողուն կանաչ սոխ
200 գ երշիկ
300 գ պանիր
20 գ կարագ
4 ձու
250 մլ կաթ
օրեգանո
Պատրաստման եղանակը
Հրակայուն տարայի մեջ կարագ քսել, հացի կտորները խորանարդաձև կտրատել և լցնել

Ավելացնել խորանարդաձև կտրատած երշիկ, մանրացրած կանաչ սոխ, 150 գ պանիր և լավ խառնել

Առանձին տարայի մեջ ձու կոտրել, ավելացնել կաթ, լավ խառնել և լցնել կտրատած բաղադրիչների վրա

Դնել 200°С տաքացրած ջեռոցում 25 րոպե

Ավելացնել 150 գ քերած պանիր, օրեգանո և ևս 10 րոպե թողնել ջեռոցում

Համտեսե՞նք )))

Բարի ախորժակ