Բաղադրիչներ
450 գ ծաղկակաղամբ
300 գ բրոկկոլի
2 ճ/գ կաթ
1 գլուխ սոխ
1 գազար
համեմ
2 գունավոր պղպեղ
230 գ չերրի, գունավոր լոլիկ
5 ձու
աղ, սև պղպեղ, քրքում
200 մլ սերուցք
100 գ ալյուր
70 գ պանիր
Պատրաստման եղանակը
Ծաղկակաղմաբը, բրոկկոլին 3 րոպե թողնել եռման ջրի մեջ՝ ավելացնել աղ, կաթ։ Հանել ջրից և լցնել կաղապարի մեջ

Սոխը խորանարդաձև կտրատել, տապակել 2 րոպե, ավելացնել խորանարդաձև կտրատած գազար, թողնել 4 րոպե, ապա ավելացնել մյուս բաղադրիչներին

Ավելացնել գունավոր պղպեղները, լոլիկը

5 ձվին ավելացնել աղ, սև պղպեղ, քրքում, լավ խառնել, ավելացնել սերուցք, ալյուր, լավ խառնել, ավելացնել մանրացրած համեմ և ավելացնել մյուս բաղադրիչներին

Ավելացնել քերած պանիր և դնել 180°С տաքացրած ջեռոցում 40 րոպե

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ