Բանջարեղենային ձվածեղ, որը կարող եք այելել օրվա ցանկացած ժամի՝ առանց մեծ ջանքերի

Բանջարեղենային ձվածեղ

Բաղադրությունը
4 հատ ձու
200 գ կարտոֆիլ
200 գ դդմիկ
150 գ գազար
200 գ քաղցր կարմիր պղպեղ
75 գ սոխ
30 գ պանիր
30 գ կանաչ սոխ
1.5 թեյի գդալ աղ
1/2 թեյի գդալ աև պղպեղ
1 թեյի գդալ ուրց
3 ճաշի գդալ բուսայուղ

Պատրաստման եղանակը

Սոխը կիսալուսնաձև կտրատել, տապակել միջին կրակի վրա 3-4 րոպե:

Կարտոֆիլը և գազարը մանր երկարությամբ կտրատել: Այնուհետև ավելացնելկ սոխին:

Պղպեղը և դդմիկը երկարությամբ կտրատել: Ավելացնել բանջարեղենի վրա:

Ավելացնել համեմունքները, և մանր կտրատված կանաչ սոխը: Լավ խառնել, անջատել կրակը, թողնել 10 րոպե սառչի:

Ձվին ավելացնել քերած պանիրը, լցնել բանջարեղենի վրա, հավասարեցնել թավայի մեջ, կափարիչով ծածկել, թողնել թույլ կրակի վրա:

Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով:

Կիսվել Facebook-ում