Բանջարեղենային աղցան կորեական տարբերակով
Գունեղ, թեթև բանջարեղենային այս աղցանն ամառային ամենագրավիչ ուտեստներից մեկն է:
Բաղադրիչներ
- 550 գր կաղամբ
- 1 հատ վարունգ
- 0.5 հատ բուլղարական պղպեղ
- 1 հատ շաղգամ
- 1 հատ կարմիր սոխ
- 1 հատ գազար
- 4 ատամիկ սխտոր
- 1 թեյի գդալ կարմիր պղպեղ
- 1 թեյի գդալ համեմի աղացած սերմ
- աղ
- կարմիր պղպեղ
- աղացած սև պղպեղ
- 1/3 թեյի գդալ շաքարավազ
- 80 մլ բուսական յուղ
- 30 գր կանաչ սոխ
- 1 ճաշի գդալ քացախ (9%)
Պատրաստման եղանակը
1 Կաղամբը, վարունգը, շաղգամը և բուլղարական պղպեղը բարակ, երկարավուն կտրատել: Սոխը կտրատել կիսալուսնաձև, գազարը անցկացնել քերիչով (կորեական)։
2 Ավելացնել մանրեցված սխտորը, համեմի սերմերը, կարմիր և սև պղպեղները։
3 Տաքացնել բուսական յուղը և լցնել աղցանի վրա։
4 Ավելացնել աղ, շաքարավազ, քացախ և լավ խառնել։
Աղցանի յուրահատուկ համը ապահովում են տաքացրած բուսական յուղն ու համեմի սերմերը: Եթե ցանկանում եք, կարող եք ավելացնել նաև մի փոքր քունջութ: