Բաղադրությունը
- Խմոր
200 գ ալյուր,
200 գ շաքարավազ,
110 գ կարագ,
130 գ թթվասեր,
2 հատ ձու,
2 հատ բանան,
30 գ կակաո,
վանիլին,
1 թեյի գդալ սոդա,
կիտրոնաթթու,
ջուր:
- Գլազուր
30-50 գ կարագ
60 գ մուգ շոկոլադ:
Պատրաստման եղանակը
Շաքարավազը, վանիլինը և սենյակային ջերմաստիճանի կարագը լավ հարել: Ավելացնել թթվասեր և շարունակել հարել:
Ձուն հատ-հատ ավելացնել զանգվածին և հարել:
Մի փոքր ջուր վերցնել, մեջը լցնել սոդան, կիտրոնաթթուն, խառնել և ավելացնել զանգվածին, հետո կրկին հարել:
Մաղով անցկացնել ալյուրի մի մասը, հետո կակաոն, ավելացնել խառնուրդին և գդալով խառնել: Դրանից հետո ավելացնել ալյուրի մնացած մասն ու կրկին խառնել:
Ձևամանի հատակին յուղաթուղթ փռել, վրան ձեթ քսել ու խմորը լցնել: Բանանը կտրել և դնել խմորի վրա կամ էլ մի փոքր ներս հրել:
Թխել 180 ջերմաստիճանում մոտ 50-60 րոպե:
Թխվածքը թողնել , որ հովանա, այդ ընթացքում ջրային գոլորշու վրա պատրաստել գլազուրը և պատրաստ լինելուց հետո լցնել թխվածքի վրա:
Բարի ախորժակ