Շատերս ենք սիրում բանան, բայց քչերս գիտենք դրա դրական և բացասական կողմերի մասին:
Բանանը պարունակում է В (В1, В2, В6) վիտամինային կոմպլեքսը, C և РР վիտամինները, որոնց շնորհիվ մարդը աշխատունակ և էներգետիկ է: Բացի այդ՝ բանանը սթրեսի դեմ պայքարելու հիանալի միջոց է: Շնորհիվ կենսածին ամինների բանանն ազդում է կենտրոնական նյարդային համակարգի վրա և հնարավորություն տալիս հանգստանալ նյարդային օրվանից հետո:
100 գ բանանը պարունակում է 95 կկալ, 21.8 գ ածխաջուր, 1.5 գ սպիտակուց, 0.2 գ ճարպ:
Բացասական կողմերից թերևս պետք է նշել այն, որ բանանը դժվարամարս է, ուստի քաշի հետ խնդիր ունեցող մարդկանց, խորհուրդ չի տրվում չարաշահել բանանի քանակությունը: Նաև խորհուրդ չի տրվում բանանն օգտագործել ընթրելուց անմիջապես առաջ, քանի որ այն կարող է առաջացնել ծանրության և փքվածության զգացողություն:
Բանան շատ օգտագործել խորհուրդ չի տվրում նաև երակային խնդիրներ ունեցող անձանց:
Բանանը օրգանիզմից հեռացնում է հեղուկը և իջեցնում արյան ճնշումը: Իր մեջ նաև պարունակում է որոշակի քանակությամբ կալիում, երկաթ և մագնեզիում: Այս միկրոէլեմենտները կարգավորում են հեմոգլոբինի մակարդակը:
Բանանը պարունակում է բնական հորմոն՝ մելատոնին, որն ազդում է քնի ցիկլերի վրա: Դրա համար լավ հանգստանալու համար, քնելուց մի քանի ժամ առաջ կարելի է բանան օգտագործել:
Առողջ եղե՛ք: