Բաղադրիչներ
250 գ խաշած մակարոն
2 թարմ վարունգ
300 գ չերրի լոլիկ
0,5 կարմիր սոխ
2 պղպեղ
170 գ սև ձիթապտուղ
1 լավ հասած ավոկադո
100 գ սպանախ
200 գ պանիր ֆետա
Սոուսի պատրաստման համար`
110 գ ձիթայուղ
2 ճ/գ կիտրոնի հյութ
3 ճ/գ կարմիր գինու քացախ
1 ճ/գ շաքարավազ
3 ատամիկ սխտոր
2 թ/գ չորացրած ռեհան, օրեգանո
1 թ/գ աղ, սև պղպեղ
1 թ/գ մանանեխ
Մաղադանոս
Պատրաստման եղանակը
Խաշած մակարոնին ավելացնել սպանախ, լոլիկ
Ավելացնել խորանարդաձև կտրատած պղպեղ, վարունգ, կիսալուսնաձև կտրատած սոխ
Ավելացնել շրջանաձև կտրատած ձիթապտուղ, միջին մեծությամբ կտրատած ավոկադո, պանիր
Ձիթայուղին ավելացնել կարմիր գինու քացախ, կիտրոնի հյութ, շաքարավազ, ճզմած սխտոր, չորացրած ռեհան, օրեգանո, մանանեխ, մանրացրած մաղադանոս, աղ, սև պղպեղ և լավ խառնել
Ավելացնել մյուս բաղադրիչներին և լավ խառնել
Կարող եք մատուցել )))
Բարի ախորժակ