Բաղադրությունը
- 400 գ սառեցրած կանաչ լոբի,
- 2 ատամիկ սխտոր,
- 2 հատ սոխ,
- մաղադանոս,
- 1 տուփ պահածոյացված եգիպտացորեն,
- աղ,
- պղպեղ,
- 20 մլ լիմոնի հյութ,
- 25 մլ սոյայի սոուս,
- ձեթ:
Պատրաստման եղանակը
Ջուրը եռացնել, մի փոքր աղ ավելացնել, և լցնել սառեցրած լոբին: Խաշել մոտ 5 րոպե, և ջուրը դատարկել:

Սխտորը ճզմել կամ կտրատել:
Մաղադանոսը կտրատել:
Սոխը կիսաշրջանով կտրատել և քիչ ձեթով տապակել: Տապակված սոխի վրա ավելացնել սխտորը և ևս 1 րոպե միասին տապակել:

Այնուհետև ավելացնել եգիպտացորենը, լոբին և 3 րոպե տապակել՝ պարբերաբար խառնելով:

Ուտեստի վրա աղ և պղպեղ ավելացնել՝ ըստ ցանկության:

Վերջում ավելացնել լիմոնի հյութ, սոյայի սուոս, մաղադանոս, խառնել, ևս 1 րոպե տապակել և մատուցել:
Բարի ախորժակ