Բաղադրատոմս նրանց համար, ովքեր քիչ ժամանակ ունեն պատրաստելու համար. բանջարեղենային ֆունչոզա չինական խոհանոցի սիրահարների համար

Ֆունչոզա
Այս բաղադրատոմսը Ձեզ կգրավի իր պարզությամբ և համով: Հիանալի տարբերակ է ճաշի և ընթրիքի համար:

Բաղադրիչներ

  • 1 տուփ ֆունչոզա
  • 1 հատ հավի կրծքամիս
  • 1 հատ սոխ
  • 2 հատ քաղցր կարմիր պղպեղ
  • 1 թեյի գդալ աղացած կոճապղպեղ
  • 1 թեյի գդալ մեղր
  • 5-7 ճաշի գդալ սոյայի սոուս
  • բուսայուղ
  • քունջութ
  • կանաչ սոխ

Պատրաստման եղանակը

1 Սոխը կիսալուսնաձև կտրատել, և տապակել բուսայուղի մեջ:
2 Հավի կրծքամիսը երկարությամբ կտրատել, ավելացնել սոխին:
3 Ֆունչոզայի վրա լցնել եռացրած ջուր, թողնել 3-5 րոպե:
4 Պղպեղները երկարությամբ կտրատել, ավելացնել մսի վրա:
5 Ավելացնել կոճապղպեղը, սոյայի սոուսը, թողնել կրակին՝ փակ կափարիչով 5 րոպե:
6 Ավելացնել մեղրը, և խառնել:
7 Ֆունչոզան ավելացնել մսի վրա, խառնել, և թողնել որ սոուսի հյութը ներծծվի ֆունչոզայի մեջ:
8 Մատուցելիս ավելացնել քունջութը և կանաչ սոխը:
Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով:
Կիսվել Facebook-ում