Բազուկով աղցան

Հագեցնող և համեղ աղցան՝ պարզ բաղադրիչներից:
Բաղադրիչներ
- 300 գ հավի կրծքամիս
- 4-5 հատ խաշած ձու
- 100 գ պանիր
- 2-3 հատ մարինացված վարունգ
- 3-4 հատ խաշած բազուկ
- 3 ճաշի գդալ մայոնեզ
- 1/3 թեյի գդալ սև պղպեղ
Պատրաստման եղանակը
- Հավի կրծքամիսը մանրացնել:

- Ձվի սպիտակուցը առանձնացնել, և կտրատել:

- Պանիրը մանր կտրատել:

- Վարունգը մանր կտրատել:

- Բազուկը մանր կտրատել:

- Ավելացնել մայոնեզը, աղ և սև պղպեղը, և լավ խառնել:

Բարի ախորժակ:
