Բազուկով աղցանը երբեք այսքան համեղ չեք պատրաստել

Բազուկով աղցան
Պարզ և արագ պատրաստվող այս աղցանը շատ արագ կհագեցնի Ձեր քաղցը:

Բաղադրիչներ

  • 1 հատ գազար
  • 1 հատ բազուկ
  • 150 գ պինդ պանիր
  • 2-3 ատամիկ սխտոր
  • թթվասեր կամ մայոնեզ
  • սամիթ
  • աղ

Պատրաստման եղանակը

1 Բազուկը խաշել, այնուհետև անցկացնել քերիչով:
2 Գազարը շոգեխաշել և քերիչով անցկացնել:
3 Պանիրը անցկացնել քերիչով:
4 Սամիթը մանր կտրատել, խառնել սխտորի և պանրի հետ:
5 Քերած զանգվածներին ավելացնել մայոնեզ և խառնել:
6 Ըստ հերթականության գազարը լցնել համապատասխան տարայի մեջ, ավելացնել պանրային խառնուրդը, հետո բազուկը:
7 Դնել սառնարանում 15 րոպե:
8 Տարան հեռացնել և մատուցել:
Բարի ախորժակ
Կիսվել Facebook-ում