Բաղադրությունը
250 մլ կաթ,
345-350 գ բազուկ,
20 գ կարագ,
20 գ ալյուր,
աղ՝ ըստ ցանկության,
ընկույզ՝ ըստ ցանկության:
Պատրաստման եղանակը
Սկզբում լվանալ բազուկը և թողնել, որ չորանա: Այնուհետև ամեն մի բազուկ փայլաթիթեղով (фольга) փաթաթել և ուղարկել ջեռոցը: Եփել 180-200 ջերմաստիճանում, մինչև պատրաստի լինելը:
Թողնել, որ բազուկը հովանա, դրանից հետո խորանարդիկներով կտրատել:
Թույլ կրակին հալեցնել կարագը, ավելացնել ալյուր և խառնել այնքան ժամանակ, մինչև միասեռ զանգված կստացվի:
Այնուհետև տաքացնել կաթը, և կամաց-կամաց վրան ավելանցել ալյուրից և կարագից պատրաստված խառնուրդը՝ անընդհատ խառնելով: Հենց եռա, մոտ 30-40 վայրկյան այդպես թողնել, և ավելացնել աղը:
Վերջում բազուկը ավելացնել պատրաստված սոուսի մեջ և այպես տապակել մոտ 1 րոպե:
Բարի ախորժակ