Բաղադրիչներ
8 հատ սունկ
1 բրոկկոլի
1 ճ/գ մայոնեզ
2 ատամիկ սխտոր
Սև և կարմիր պղպեղներ
Աղ
1 ձու
100 գ պանիր
1 ճ/գ ալյուր
Պատրաստման եղանակը
Սնկի միջուկները հեռացնել։ Մայոնեզին ավելացնել սև և կարմիր պղպեղներ, ճզմած սխտոր, լավ խառնել։ Սնկերի ներսը պատել ստացված խառնուրդով
Բրոկկոլին 5 րոպե թողնել եռացող աղաջրի մեջ, ապա մանրացնել, համեմել աղով, սև և կարմիր պղպեղներով, ավելացնել 1 ձու և լավ խառնել
Ավելացնել քերած պանիր, ալյուր, լավ խառնել և ստացված զանգվածից գնդիկներ ձևել (յուրաքանչյուր անգամ ձեռքերը ջրով թրջել)
Ստացված գնդիկները դնել սնկերի մեջ։ Գեղեցկության համար կարելի է մեկ սնկի մեջ պանիր և 1 ձվի դեղնուց դնել։ Դնել 200°С տաքացրած ջեռոցում 15 րոպե
Կարող եք մատուցել )))
Բարի ախորժակ