Բաղադրությունը
- 200 գ պահածոյացված եգիպտացորեն,
- 3 հատ վարունգ,
- հազարի տերևներ,
- 4 հատ ձու,
- կանաչ սոխ,
- սամիթ,
- աղ,
- 3 ճաշի գդալ թթվասեր:
Պատրաստման եղանակը
Վարունգը և կանաչիները կտրատել:
Ձուն խաշել և քերիչով անցկացնել կամ մանր կտրատել:
Կտրատված բաղադրիչները և պահածոյացված եգիպտացորենը միավորել խորը ամանի մեջ, ավելացնել աղ, պղպեղ, թթվասեր և լավ խառնել:
Բարի ախորժակ