Արագ և հեշտ պատրաստվող, բայց օգտակար և համեղ աղցան

Բաղադրությունը

  • 1 հատ մեծ կամ մի քանի փոքր վարունգ,
  • աղ,
  • 2 հատ ձու,
  • կանաչ սոխ,
  • սամիթ,
  • կաղամբ,
  • ձեթ:

Պատրաստման եղանակը

Վարունգը, կանաչ սոխը և սամիթը կտրատել:

Ձուն խաշել և քերիչով անցկացնել:

Կաղամբը ևս կտրատել:

Միավորել բոլոր բաղադրիչները, համեմել աղով, ձեթ լցնել ու խառնել:

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում