Բաղադրիչներ
լավաշ
500 գ աղացած միս (տեսակն ըստ ճաշակի)
1 գլուխ սոխ
100 մլ ջուր
աղ
սև և կարմիր պղպեղներ
համեմ
2 ձու + 2 ճ/գ ջուր
Պատրաստման եղանակը
Աղացած մսին ավելացնել մանրացրած սոխ, աղ, սև և կարմիր պղպեղներ, մանրացրած համեմ, ջուր և լավ խառնել
Լավ տարածել լավաշի վրա, ռուլետի պես փաթաթել
Բաժանել մասերի, թաթախել ձվի մեջ և 2 կողմից տապակել
Կարող եք մատուցել )))
Բարի ախորժակ