Բաղադրիչներ
300 գ շերտավոր խմոր
3 խաշած ձու
100 գ մարինացված սունկ
70 գ թթվասեր
20 գ մանանեխ
150 գ պանիր
Պատրաստման եղանակը
Շերտավոր խմորը բաժանել 8 հավասար մասերի, յուրաքանչյուրի մեջ ուղղանկյուն կտրվածք անել, ծակծկել, տեղափոխել ջեռոցի տապակի վրա
Թթվասերին ավելացնել մանանեխ, խառնել և քսել խմորի ուղղանկյուն հատվածի վրա
Խաշած ձուն շրջանաձև կտրատել, 2-ական կտոր դնել յուրաքանչյուր խմորի վրա
Ավելացնել սունկ, քերած պանիր, անկյուններին ձու քսել և դնել 180°С տաքացրած ջեռոցում 20 րոպե
Կարող եք մատուցել )))
Բարի ախորժակ