Արագ և համեղ ընթրիքի ամենապարզ և մատչելի բաղադրատոմսը: Հավի մսով և կարտոֆիլով ջեռեփուկ

Բաղադրիչներ

500 գ հավի կրծքամիս

5-6 հատ կարտոֆիլ

1 հատ լոլիկ

1 գլուխ սոխ

մայոնեզ

3 ատամիկ սխտոր

300 գ պանիր

սամիթ

աղ

սև և կարմիր պղպեղներ

հավի համեմունք

Պատրաստման եղանակը

Հավի միսը կտրատել, համեմել աղով, սև և կարմիր պղպեղներով, հավի համեմունքով

Կարտոֆիլը շրջանաձև կտրատել, ավելացնել աղ, ձեթ և լավ խառնել

Մայոնեզին ավելացնել ճզմած սխտոր և խառնել

Հրակայուն տարայի մեջ շարել կարտոֆիլը, մայոնեզ քսել

Ավելացնել հավի միսը, կիսալուսնաձև կտրատած սոխը և մայոնեզ քսել

Ավելացնել կիսալուսնաձև կտրատած լոլիկը և դարձյալ մայոնեզ քսել: Դնել 200°С տաքացրած ջեռոցում 40 րոպե

Ավելացնել քերած պանիր և ևս 5 րոպե թողնել ջեռոցում

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում